Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լրագրողների պաշտպանության կոմիտեն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել ազատազրկված լրագրողներին

Հունիս 19,2019 11:40

Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն լրագրողներ Իքրամ Ռահիմովին և Փոլադ Ասլանովին և հանեն մեղադրանքները նրանց վրայից: Այս մասին ասվում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) հայտարարության մեջ:

Հունիսի 12-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը  Realliq անկախ լրատվական կայքի գլխավոր խմբագիր Իքրամ Ռահիմովին դատապարտել էր 5.5  տարվա ազատազրկման՝ շորթման մեղադրանքով:

Իսկ հունիսի 14-Ին Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը երկարաձգել էր Xeberman և Press-az անկախ լրատվական կայքերի գլխավոր խմբագիր Փոլադ Ասլանովի կալանքը չորս ամսով. Նա մեղադրվում է պետական դավաճանության մեջ: Ասլանովի փաստաբան Էլչին Սադիգովի խոսքով՝ եթե լրագրողի մեղքն ապացուցվի, նրան սպասվում է ցմահ ազատազրկում:

«Ադրբեջանի իշխանություններն անողոք արշավ են սկսել անկախ լրագրողների դեմ, որոնք բացահայտում են կոռուպցիան, անարդարություն և սուտը, և իրենց ռեպրեսիվ մարտավարությամբ առաջ են գնացել՝ հասնելով պետական դավաճանության մեղադրանքների,- ասել է CPJ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Գյուլնոզա Սայիդը:- Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն Իքրամ Ռահիմովին և Փոլադ Ասլանովին և հանեն բոլոր մեղադրանքները նրանց վրայից»:

Ռահիմովը ձերբակալվել էր 2018 թ. հոկտեմբերի 26-ին մի քանի ժամ այն բանից հետո, երբ հրապարակվել էր նրա խմբագրական հոդվածը երկրի մեդիա կարգավորող մարմնում՝ Մամուլի խորհրդում տիրող կոռուպցիայի վերաբերյալ: Իշխանությունները Ռահիմովին մեղադրում են, թե նա իր գործընկերներ հետ տեղեկատվություն է հավաքել անհատների մասին՝ շորթման նպատակով: Ռահիմովի եղբայրը CPJ-ի հետ զրույցում պնդել է, որ նա հետապնդվում է իր աշխատանքի համար:

Ասլանովը ձերբակալվել էր 2019թ. հունիսի 12-ին, երբ կնոջ և դստեր հետ փորձում էր մտնել Իրան՝ ընկերոջ հարսանիքին մասնակցելու: Հաջորդ օրը երկրի անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց՝ նրան մեղադրելով օտարերկրյա կառավարություններին գաղտնի տեղեկատվություն վաճառելու մտադրության և առցանց տիրույթում հակակառավարական հրապարակումների համար: Նրա կինը և դուստրը կարճատև կալանքից հետո ազատ են արձակվել, իշխանություններն առգրավել են Ասլանովի տեսախցիկը, համակարգիչը և հեռախոսը:

CPJ-ի հետ զրույցում Սադիգովն ասել է, որ Ասլանովը չի ընդունում իր դեմ առաջ քաշված մեղադրանքները և դա պայմանավորում է իր լրագրողական գործունեությամբ: Սադիգովն ասել է, որ լրագրողը իր ձերբակալությունից առաջ պատրաստվում էր հետաքննական հոդված հրապարակել զբոսաշրջության ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ, որում ներգրավված են կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը չի պատասխանել CPJ-ի հարցմանը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930