Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկացած լավ մարդ մի ամիս հետո պաշտոնը կչարաշահի, եթե ստիպված չէ առաջնորդվել «իզմի»՝ լավ իմաստով կաշկանդող գործոնով. Արմեն Բադալյան. «Փաստ»

Հունիս 19,2019 11:21

«Իզմն» այն քաղաքական սոսինձն է, որը միավորում է մարդկանց այս կամ այն կուսակցության մեջ: Բացի այդ, ցույց է տալիս այդ մարդկանց դիրքորոշումը բազմաթիվ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև կուսակցություններին տարբերակում է միմյանցից: Խոսելով քաղաքականության մեջ գաղափարախոսությունների առկայության կամ բացակայության մասին՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Իսկ թե ի՞նչն է խնդիրը, որ իշխող ուժը չի կարևորում «իզմերը», Ա. Բադալյանը նշում է. «Հիմնական պատճառն այն է, որ վարչապետը չի կարևորում դրանք, իսկ եթե չես կարևորում, նաև առաջնային պլան չես բերում: Եթե դու ունես «իզմ», ապա այն առաջընթացի խթան է հանդիսանում, իսկ եթե չունես, անընդհատ մնում ես այն վիճակում, ինչ վիճակում ստանձնել ես իշխանությունը:

Այդ պարագայում պարզապես անընդհատ պայքարում ես այդ պահի քո մրցակիցների դեմ: ՔՊ համաժողովի ժամանակ Հայաստանի զարգացման որևէ օրակարգ չտրվեց: Բայց, առհասարակ, կուսակցությունների համագումարների ժամանակ բավականին բուռն քննարկում է լինում, իսկ վերջում ընդունվում է կա՛մ հայտարարություն, կա՛մ բանաձև, կա՛մ էլ հնչում են ուղերձներ, որտեղ կուսակցությունը ներկայացնում է իր դիրքորոշումը տարբեր հարցերի վերաբերյալ:

Քաղտեխնոլոգը հիշեցրեց ՔՊ վարչության նորընտիր նախագահի խոսքերը, թե մոտ 8 հազար մարդ է դիմել կուսակցությանը անդամագրվելու համար. «Հարց է առաջանում՝ եթե չկա այն թեսթը, որով պետք է ստուգես, թե տվյալ մարդը քեզ գաղափարակից է, թե ոչ, ի՞նչն է հանդիսանալու անդամագրելու չափորոշիչը: Միայն նրա համար, որ, օրինակ, լա՞վ մարդ է: Ցանկացած լավ մարդ մի ամիս հետո պաշտոնը կչարաշահի, եթե ստիպված չէ առաջնորդվել «իզմի»՝ լավ իմաստով կաշկանդող գործոնով»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930