Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Էս դուք դեմ չէի՞ք». Արարատ Միրզոյանի զարմանքը, երբ ընդդիմությունը կողմ քվեարկեց Հարկային օրենսգրքի փոփոխությանը

Հունիս 19,2019 11:04

Այսօր ԱԺ նիստում քվեարկության դրվեց եւ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ գրեթե միաձայն ընդունվեց Հարկային օրենսգրքում փոփոխությունը՝ 114 կողմ եւ 1 ձեռնպահ ձայներով: Տեսնելով, որ ընդդիմադիր խմբակցությունները կողմ են քվեարկել, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը զարմացավ՝ ասելով. «Էս դուք դեմ չէի՞ք»:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը պարզաբանեց, որ սա Հարկային օրենսգրքի մեծ փաթեթը չի, հարկային գաղտնիքի մասին կարգավորումներն են:

Քվեարկության դրվեց եւ ընդունվեց նաեւ ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Էնֆիաջյանի՝ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» նախագիծը, ըստ որի ապրիլի 16-ը լինելու է Հայ կինոյի օր: Հիշեցնենք, որ այս նախագծին կառավարությունը դեմ էր, որովհետեւ կառավարության որոշմամբ՝ այդ օրը ոստիկանության օրն է:

Այժմ խորհրդարանում քննարկվում է 2018-ի բյուջեի կատարման հաշվետվությունը: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց տնտեսական հիմնական ցուցանիշները՝ արձանագրվել է 5.2 տոկոս տնտեսական աճ. «Լավ է սա, թե վատ՝ գնահատականները համեմատության մեջ են տրվում, կանխատեսված էր 4,5 % տնտեսական աճ, բայց կանխատեսումներ իրականացնելիս ենթադրվում էր, որ տնտեսական աճը կլինի 2-5 տոկոսի միջակայքում: ԵՄ երկրները աճել են միջինում 2,1%-ով, ԵԱՏՄ երկրները՝ 2,5%-ով ու այս պայմաններում ՀՀ տնտեսությունն աճել է 5,2%-ով»:

Ջանջուղազյանն ասաց, որ գործազրկության մակարդակը նվազել է 1,5%-ով, արտահանումն աճել է 8,4%-ով, ներմուծումը՝ 15.3%-ով:

Մանրամասները՝ ավելի ուշ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930