Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Դավթյան. «Հույս ունենք՝ դատավորը այդ բարոյահոգեբանական ճնշումներին չի ենթարկվի»

Հունիս 19,2019 10:43

«Ես շատ խորհրդանշական եմ համարում նախորդ դատական նիստին պաշտպանական կողմի, հատկապես մեղադրյալի հայտարարություններն, այսպես կոչված, հորդորներն ուղղված դատավորին, որ յուրաքանչյուրն իր կատարած արարքի համար պատասխան է տալու: Ես շատ խորհրդանշական եմ համարում, որ այդպիսի արտահայտություն անում է այսօր մեղադրյալ, իսկ մեղսագրված հանցանքների պահին՝ հանրապետության նախագահ հանդիսացած անձը»,-այսօր Քոչարյանի գործով դատական նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նրա կարծիքով, պաշտպանական կողմի մարտավարությունն է՝ դատարանում, ասուլիսներ հրավիրելով բարոյահոգեբանական ճնշումներ են գործադրում. «Բայց այդ արտահայտությունը՝ յուրաքանչյուրը պատասխան է տալու, իրենք մոռացել են, որ դա վերաբերում է հանցանք կամ իրավախախտում կատարելու դեպքում պատասխան տալուն: Իսկ որեւէ պաշտոնյա, որ բարեխղճորեն իր պարտքն է կատարել՝ անհանգստանալու խնդիր չունի: Մենք հույս ունենք, որ դատավորը այդ բարոյական եւ հոգեբանական ճնշումներին չի ենթարկվի՝ վստահ լինելով, որ ՀՀ-ում դատավորը պաշտպանված է»:

Դավթյանն ասաց, որ պաշտպանական կողմի՝ նիստերն արհեստական ձգձգելու միտում են տեսնում:

Նշենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց. Այս պահին դատավորը խորհրդակցական սենյակում է, որոշումը կհրապարակի այսօր ժամը 12:30-ին:

Դատախազի խոսքերով՝ նախորդ նիստն ուղղակի հարցուպատասխանի էր վերածվել:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930