Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Քոչարյանի գործով դատավորը որոշումը կհրապարակի այսօր

Հունիս 19,2019 10:24

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը:

Այս նիստին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում:

Քոչարյանի պաշտպանական խումբը դատավոր Արմեն Դանիելյանի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, հիմնավորելով երեկվա դատավարության ընթացքում հնչած կողմերի եւ դատավորի արած արտահայտությունները:

Մեղադրող կողմը՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առարկեց ինքնաբացարկի միջնորդությանը, նշելով՝ պաշտպանը ներկայացրեց երեկվա դատավարության հակիրճ սղագրությունը և, ըստ էության, փորձ է արվում դատական գործընթացը արհեստական ձգձգել:

Տուժողներն ու նրանց ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը նույնպես առարկեցին ինքնաբացարկի միջնորդությունը:

Դատավոր Արմեն Դանիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ. Նա իր ինքնաբացարկի մասին որոշումը կհրապարակի այսօր ժամը 12:30-ին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930