Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս կարող են այդ մարդիկ շարունակեն խորհուրդ տալ Դավիթ Տոնոյանին»

Հունիս 19,2019 09:30

«Առավոտի» հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն ասաց. «Մեր պաշտպանական գերատեսչությունը պիտի վերանայի նախկինից նշանակված շատ ու շատ նշանակումներ: Օրինակ, վերջերս ՊՆ նախարարի խորհրդականների հարցը բարձրացավ, որ գրեթե ոչ ոք չի փոխվել: Այդտեղ իսկապես մտահոգվելու հարց կա եւ առաջիկայում ես պատրաստվում եմ այդպիսի հարցադրումներով հանդես գալ: Պիտի տեսնենք, թե ինչ է այդ մասին մտածում մեր պաշտպանության նախարարը»:

Մենք ճշտեցինք՝ խոսքը պաշտպանության նախարարությունում նախկինում նշանակված կազմը փոխելու մասի՞ն է՝ Արման Բաբաջանյանը պատասխանեց. «Փոխելու եւ առհասարակ մտածելու, թե ինչպե՞ս կարող էին մարդիկ, ովքեր Սերժ Սարգսյանին էին խորհուրդ տալիս, այսօր շարունակեն խորհուրդ տալ Դավիթ Տոնոյանին: Մի՞թե առաջնահերթությունները չեն փոխվել, մի՞թե ընդհանրապես միտումը չի փոխվել կամ ընկալումը չկա, որ նախկին գործելաոճը շարունակելն անթույլատրելի է»:

 Կարդացեք տպագիր «Առավոտի» այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930