Լրահոս
Օրվա լրահոսը

Լավագույն ԲՈւՀ-ը օգնության կարիք ունի

Հունիս 19,2019 13:30

Ս.թ. հունիսի 11-ին Պետական վերահսկողական ծառայությունը` ՊՎԾ-ն, տարածեց հայտարարություն, որ Երեւանի պետական բժշկական համալսարանում` ԵՊԲՀ-ում կատարված 6-ամսյա ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են խախտումներ եւ ՊՎԾ-ի կողմից կազմված տեղեկանքը ուղարկվել է ՀՀ Գլխավոր դատախազություն:

Դրանից հետո ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը առնվազն իմ կողմից տեսած երկու հարցազրույցներում բողոքում էր ՊՎԾ-ի աշխատակիցներից, որ նրանք ինչ-որ պայմանավորվածություն են խախտել եւ իրականությունը այդքան էլ այդպես չէ, ինչպես որ նարկայացվում է:

Իսկ ես ցանկանում եմ հիշել, թե ինչպես անցավ ԵՊԲՀ Հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, երբ մենք ընտրում էինք խորհրդի նախագահին:

Ռեկտոր Արմեն Մուրադյանը ցանկանում էր տեսնել այդ պաշտոնին երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունուն, ինչը չէր թաքցնում եւ իր այդ ցանկությունը պարոն Մուրադյանը հիմնականում հիմնավորում էր նրանով, որ Վահան Արծրունու ազգական` Վահան Արծրունին, ԵՊԲՀ հիմնադիրներից մեկն է, ինքը՝ խորհրդի անդամ Վահան Արծրունին ունի բժշկական կրթություն եւ, չնայած իր մասնագիտությամբ շատ քիչ է աշխատել եւ երկար տարիներ է, որ զբաղվում է զուտ ստեղծագործական աշխատանքով, այդ բարեկամական կապը հերիք է, որ Վահան Արծրունին լինի խորհրդի անդամ:

Ամենասկզբից ես նման մոտեցմանը դեմ էի, ինչը նույնպես չէի թաքցնում, խորհրդի ժամանակ էլ քվեարկել եմ դեմ, ինչի մասին վկայում են ե՛ւ կատարված տեսագրությունները ե՛ւ նիստի արձանագրությունը:

Չունենալով ոչինչ Վահան Արծրունու դեմ, որպես մարդու եւ համակրելով նրա արվեստը, համարում էի ու համարում եմ, որ ԵՊԲՀ Հոգաբարձուների խորհուրդը պետք է ղեկավարի առողջապահական համակարգը եւ բժշկական գործի բնույթը ավելի լավ ճանաչող, գիտության հետ սերտ կապ ունեցող անձ:

Բայց բաց քվեարկության միջոցով ընտվեց Վ. Արծրունին եւ ես համակերպվեցի մեծամասնության կարծիքի հետ` մտածելով, որ մի գուցե, երբ մենք սկսենք խորհրդի նիստեր կազմակերպել ու զբաղվել խորհրդի առջեւ դրված հարցերով, Վահան Արծրունու` համակարգից հեռու լինելու հանգամանքը այքան էլ նշանակություն չի ունենա, վերջապես հենց մենք կօգնենք նրան ավելի խորանալ ընթացիկ հարցերի մեջ եւ ժամանակի ընթացքում իրոք դառնալ ԵՊԲՀ-ի Հոգաբարձուների խորհրդին վայել հեղինակություն ունեցող նախագահ:

Ցավոք, եղավ հակառակը: Անցած 5 ամսվա ընթացքում ոչ մի անգամ նիստ չհրավիրվեց, ոչ մի հարց չքննարկվեց, իսկ հիմա մենք ունենք ՊՎԾ-ի հետազոտություն, Գլխավոր դատախազություն ուղարկված տեղեկանք եւ ստեղծված իրավիճակից նեղված ռեկտոր:

Մի թե ավելի ճիշտ չէր լինի, որ հենց նախագահ ընտրելուց հետո խորհրդի նիստեր հրավիրվեին, այն բոլոր հարցերը, որոնք հանդիսանում էին ՊՎԾ-ի հետաքրքրությունների կիզակետում, մենք քննարկեինք, գտնեինք ավելի ճիշտ եւ արդար լուծումներ: Չէ որ կողքից շատ բաներ ավելի պարզ են երեւում, խորհրդի անդամների մեջ ընդգրկված են կառավարության անդամներ, մեծ փորձ ունեցող բժիշկներ, առողջապահության կազմակերպիչներ, ԵՊԲՀ դասախոսներ եւ, վերջապես, ուսանողներ: Ինչո՞ւ նախագահ Վահան Արծրունին ոչ մի անգամ չհավաքեց մեզ ԵՊԲՀ-ի հետ կապված հարցերը քննարկելու: Հիմա, հիշելով անցյալը, կասկածանք է առաջանում, մի՞թե Ա. Մուրադյանը հենց դրա համար էր ուզում Խորհրդի նախագահի դիրքում տեսնել մարդու, որն ինքը չի կարողանում ճիշտ կողմնորոշվել բուհական հարցերում, որը կհետեւի ռեկտորի ցուցումներին նիստեր հրավիրելու եւ հարցեր քննարկելու մեջ:

Չէի ուզենա, որ ինչ-որ մեկը կարծի, որ այս հոդվածն ուղղված է ԵՊԲՀ-ի ռեկտորի դեմ: Հակառակաը, Արմեն Մուրադյանին ճանաչում եմ 1 տարեկանից, իր ամբողջ կայացումը որպես բժիշկ, գիտնական, առողջապահության կազմակեպիչ անցել է իմ աչքի առաջ, իսկ հիմա ես տեսնում եմ լուրջ վտանգ ոչ միայն իմ սիրելի մայր ԲՈւՀ-ի վարկանիշի համար, այլեւ իմ կողմից հարգված ու սիրված անձի այս վիճակում հայտնվելու համար:

Կարծում եմ դեռ ուշ չի, կոչ եմ անում Վ. Արծրունուն ինչքան կարելի է շուտ հրավիրել Հոգաբարձուների խորհրդի նիստ, նախօրոք ուղարկելով անդամներին ՊՎԾ-ի կողմից ուսումնասիրության արդյունքները եւ մենք բոլորովս, այդ թվում եւ ԵՊԲՀ ղեկավարությունը, իսկ ավելի լավ կլինի, նաեւ հենց ՊՎԾ-ի մասնագետները, կփորձենք գտնել արդար ու համապափակ լուծում ստեղծված իրավիճակին:

Դ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԵՊԲՀ Հոգաբարձուների

խորհրդի անդամ

Պատրաստ ենք լսել նաեւ հակառակ կողմի տեսակետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930