ՈՒԵՖԱ-ի նախկին ղեկավար Միշել Պլատինին, որը 1980-ականների համաշխարհային ֆուտբոլի առաջատարներից էր, ձերբակալվել է քվեարկության արդյունքների ենթադրյալ կեղծման գործի քննության շրջանակում:
Այդ քվեարկության արդյունքում Կատարն իրավունք էր ստացել անցկացնելու 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Ավելի ուշ որոշ ֆուտբոլային պաշտոնյաներ Կատարի ներկայացուցիչներին մեղադրեցին ձայներ վաճառելու մեջ: Սակայն 2014թ. նոյեմբերին հայտնի դարձավ, որ ՖԻՖԱ-ի հատուկ հանձնաժողովը քննություն է անցկացրել և որևէ խախտում ընտրության գործընթացում չի հայտնաբերել:
Հաղորդվում է, որ Միշել Պլատինին գտնվում է Նանտերի դատական ոստիկանության հակակոռուպցիոն վարչության հաստատությունում:
Պլատինին ՈՒԵՖԱ-ն ղեկավարել է 2007թ-ից մինչև 2015թ., երբ ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն նրան արգելեց աշխատել ֆուտբոլում: Միշել Պլատինին մեղավոր ճանաչվեց ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերից 1.6 լն ֆունտ սթերլինգ «չհիմնավորված վճար» ընդունելու մեջ:
Կարդացեք նաև
Այդ ժամանակ նրանց երկուսին էլ արգելվեց աշխատել ֆուտբոլային ինդուստրիայում մինչև 2023թ.: Ընդ որում, էթիկայի կոմիտեն նաև հայտարարեց, որ Պլատինին «այդպես էլ հակվածություն չցուցաբերեց էթիկական մոտեցմանը»:
Պատրաստեց՝ Վիկտորյա Անդրեասյանը