Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ գործիչը՝ Սինանյանի նշանակման մասին. «Ա1+»

Հունիս 18,2019 22:50

2019 թվականի մայիսի 8-ին ընդունվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով Սփյուռքի նախարարությունը լուծարվում էր՝ փոխարենը վարչապետի աշխատակազմում կազմավորվելով Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ: Հունիսի 14-ին Նիկոլ Փաշինյանի կողմից հանձնակատարի պաշտոնում նշանակվեց ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Գլենդեյլի քաղաքային խորհրդի նախկին անդամ և քաղաքապետ, քաղաքագետ, իրավաբան Զարեհ Սինանյանը։

Այս կապակցությամբ «Ա1+»-ը զրուցեց ՀՅԴ հասարակական-քաղաքական գործիչ Կիրո Մանոյանի հետ։ «Պետք է ասեմ, որ բավականին դժվար պատասխանատվություն է՝ նախ հաշվի առնելով, որ ընդհանրապես նոր է ձևավորվում գրասենյակը, գործառույթները».- ասաց Մանոյանը՝ անդրադառնալով հանձնակատարի նշանակման հարցին։

Անկախ նրանից, թե ով կնշանակվեր այդ պաշտոնում, ըստ ՀՅԴ գործչի, այն մեծ պատասխանատվություն ունեցող պաշտոն է, որովհետև Հայաստան-Սփյուռք հարաբերություններում կարևոր դերակատարություն ունենալու համար է կոչված այդ գրասենյակը։

Քաղաքական գործչի խոսքով՝ Սինանյանը մշտապես մասնակցել է Հայ Դատի հանձնախմբերի աշխատանքներին, բայց վերջին շրջանում որոշ քայլեր էր ձեռնարկել, որոնք մի քիչ անհասկանալի են եղել. «Հատկապես՝ վիրահայության կամ ջավախահայության հարցերի հետ կապված»,- ասաց նա։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930