Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրեցի դպրոցական. «Երազում եմ սելֆի անել Հարրի Փոթերի մասին ֆիլմի դերասանների հետ»

Հունիս 18,2019 22:30

Արմինե Հայրապետյանը մեղրեցի դպրոցական է, որը բնապատկերներ է նկարում, սակայն որոշել է հոգեբան դառնալ: Ասում է` մարդկանց դեմքերն արտացոլելը բնանկարներ նկարելու նման լավ չի ստացվում, իսկ եթե հոգեբան դառնա, մարդկանց կօգնի հաղթահարել դժվարությունները:

«Որոշել եմ ընդունվել ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետ, հոգեբան դառնալ նաեւ հագուստի դիզայներ: Երկու մասնագիտություններն էլ շատ եմ հավանում»,-անկեղծանում է 15-ամյա դպրոցականը:

Արմինեի ամենասիրելի նկարը «Հայկական պար» է կոչվում, ասում է՝ նկարել է Մեղրի սարերը: Իր ամենասիրելի օրը համարում է ծննդյան օրը, քանի որ նվերներ է ստանում: Աղջիկն ասում է, որ վերջին շրջանում հայտնի մարդկանց դիմապատկերներով կուլոններ է ստանում ու արդեն մեծ հավաքածու ունի; Աղջիկը երազում է լինել Ֆրանսիայում, Իտալիայում եւ Մեծ Բրիտանիայում: Վերջին երկրի հանդեպ սերը բացատրում է Հարրի Փոթերի հայրենիքը լինելով: «Երազում եմ հանդիպել Հարրի Փոթեր ֆիլմի դերասանախմբի հետ ու սելֆիներ ունենալ նրանց հետ»,-ասում է Արմինեն: Իտալիան էլ սիրում է իբրեւ գեղեցիկ երկիր: «Փարիզը համարվում է սիրո քաղաք, Փարիզում էլ կուզենամ լինել, Էյֆելյան աշտարակը տեսնել»,-հավելում է մեր զրուցակիցը:

Նա շեշտում է, որ իր ծննդավայր Մեղրին բնակչությամբ եւ տարածքով տարբերվում է հանրապետության այլ բնակավայրերից. «Մեղրին գեղեցիկ է, այստեղ մարդիկ ջերմ են, ինչպես եղանակը»: Արմինեն որոշել է՝ Երեւանում սովորելուց հետո վերադառնալ ու Մեղրիում բիզնես սկսել:

Նա գիտի, որ Մեղրին սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը. «Ոչ թե առեւտրի, այլ Իրանի մշակույթն ուսումնասիրելու համար կուզենամ այցելել այդ երկիր, քանի որ Իրանն ու Հայաստանը աշխարհի ամենահին քաղաքակրթություն ունեցող երկրներից են»:

Աղջիկն ասում է, որ իր օտարերկրացի հասակակիցներին Մեղրին կկարողանա հավուր պատշաճի ներկայացնել ՝ մարդկանց, պատմամշակութային հուշարձանների եւ անուշահամ մրգերի միջոցով:

 

Մեղրի համայնքի մաս կազմող Ագարակ քաղաքում ապրող Վահանը 10 տարեկան է, սիրում է երգել, դհոլ նվագել ու նկարել; Ժողովրդական եւ աշուղական երգերը նրա թուլությունն են, երգում է Ջիվանու, Սայաթ Նովայի ու այլոց երգերը: Ասում է երգելու հանդեպ սերը հայրիկից է ժառանգել, նաեւ սիրում կարդալ Սեւակի ու Չարենցի բանաստեղծությունները: Երազում է սկզբում Երևանում հանդես գալ համերգով, ապա ԱՄՆ-ում ու Վրաստանում: «Երազում եմ հայտնի երգչի համերգի մասնակցեմ ու նրա հետ երգեմ Մարզահամերգային համալիրում…Ուզում եմ հայտնի լինեմ, ինձ ճանաչեն ու առաջ գնամ»,- նշում է տղան: Նաեւ ֆուտբոլ է սիրում, «Ռեալ Մադրիդին» է երկրպագում: Ափսոսում է, որ Հայաստանի հավաքականը երբեմն պարտվում է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Մեղրեցի շախմատի չեմպիոն դպրոցականի մասին՝ առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    15 տարեկանում, երևի, ժամանակն է Հարի Փոթերից բացի ունենալ նաև այլ սիրելի (ավելի արժանի) հերոսներ և Բրիտանիան սիրել ավելի լուրջ պատճառով։ Երբ 15 տարեկանի իդեալը Հարի Փոթերն է, դա արդեն զավեշտալի չէ։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930