Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Սեռապաթոլոգիկ հայհոյանքներ շաղ տվող իրական օգտատերերը ունեն Ֆրոյդի աղյուսակի բոլոր կոմպլեքսները»

Հունիս 18,2019 19:44

ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր խոսքում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսեց սոցիալական ցանցերում  օգտատերերի հայհոյանքների մասին:

«Ամերիկյան կազմակերպություններից մեկը վերջերս հարցում էր անցկացրել իր քաղաքացիների շրջանում եւ փորձել էր պարզել, թե քաղաքացին պատրաստ է իր անունով կամ անանուն սոցիալական ցանցերում հայհոյել: Եվ ամերիկյան հասարակության մեջ քաղաքացիների 35 %-ը շատ ակտիվ համաձայնություն էին հայտնել հայհոյելու: Ես վստահ եմ, որ եթե նման հարցում անցկացվի մեր  քաղաքացիների շրջանում, ապա հատկապես անանուն հայհոյող էնտուզիաստների թիվը շատ ավելի մեծ է լինելու՝ բնականաբար անանուն»:

Զոհրաբյանի խոսքերով՝ մեզ մոտ մի հարցում է անցկացվել հասարակության բարդույթների մասին. «Պարզվել է, որ Հայաստանում սեռապաթոլոգիկ հայհոյանքներ շաղ տվող իրական օգտատերերը ունեն Ֆրոյդի աղյուսակի բոլոր կոմպլեքսները, իսկ հայհոյող տղամարդիկ Ֆրոյդից բացի տառապում են նաեւ Էդիպի կոմպլեքսով: Հայհոյանքով սուբլիմացվող հայ համքարության մի մասն ապրում է Հայաստանում, իսկ մի շատ ավելի ագրեսիվ մասը, ինչպես հումորով նկատել է հայաստանյան  խմբագիրներից մեկը, ապրում է «Գլենդել նա դանու»-ում: Այս խավի մոտ անվրեպ աշխատում է պավլովյան բնազդը: Նրանք տեքստ չեն կարդում: Բանական միտքը կամ վերլուծությունը նրանց համար հավասարազոր է հին մայաների սեպագրերին: Բանական միտքը նրանց դասակարգային թշնամին է: Սա շատ վատ է, որովհետեւ արտաքին աշխարհում պարտվելու առաջին քարը դրվում է հենց այն պահին, երբ քո ներսում թշնամիների որս ու թշնամու հավերժական փնտրտուք է: Վերջին շրջանում ով չի ալարում, խոսում է հիբրիդային պատերազմներից, ու նաեւ նրանց, որոնք ինքնամոռաց հայհոյում են՝ չհասկանալով, որ մեզ նետված հիբրիդային պատերազմի բանաձեւերից մեկն էլ հասարակությունը ներսից ջարդելն ու հանրային ամենանվաստ կրքերը բորբոքելն է: Այսօր շատ վտանգավոր ուրվական է շրջում Հայաստանում, դա ներքին թշնամանքի ուրվականը, ու ցավալին այն է, որ մեծ խավի մոտ այդ ուրվականի կենսաբանական պահանջը կա: Բոլորը եւ բոլորս պետք է վատ ապրենք, քանի դեռ բոլորը եւ բոլորս լավ չենք ապրում: Էլ չեմ խոսում հրապարակներում կախաղաններ դնելու եւ Բեռլիոզի հնչյունների տակ հրապարակային կախաղան-փարթի կազմակերպելը հասարակության ցավոք սրտի, մի մասի երաժշտական նախասիրություն է: Էժանագին էմոցիաների վաճառքը մթագնում է ցանկացած ռացիոնալ դիսկուրս, երկխոսություն: Եթե սա հատուկ մտածված քաղաքականություն է, վատ է, եթե սա անկառավարելի քաոս է, շատ ավելի վատ է: Երբ տեսնում եմ «լայվով» հայոհյող, պերեկիս դրած մազերով կանանց, հիշում եմ սովետական մի շատ հայտնի ֆիլմ, երբ «Ավրորայի» զալպից հետո մուժիկները մտնում էին «Զիմնի դվորեց» ու մախորկա էին հագցնում Վռուբելի արձանի վրա: Կա մի գիծ, որից հետո սկսվելու է, այսպես կոչված՝ «տոչկա նեվոզվրատա»-ն: Կանգ առնել է պետք, եւ հայհոյող կանանց ու տղամարդկանց մարտական բանակը առաջնագծից հետ կանչել է պետք: Ատելության եւ անհանդուրժողականության կարմիր գիծը արդեն վաղուց հատված է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930