Պոլսո հայոց պատրիարքարանն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ հունիսի 18-ին տեղի ունեցած կրոնական ժողովի ընթացքում որոշում է կայացվել սկսել տեղապահի ընտրության գործընթացը։
Կրոնական ժողովը կայացել է պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանի նախագահությամբ և Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ատենապետությամբ։
Հայտարարության մեջ նշված է, որ տեղապահի ընտրությունները կանցկացվեն ըստ օրենքների և սահմանադրության՝ Թուրքիայում հոգևոր ծառայության մեջ գտնվող հոգևորականների մասնակցությամբ։
Այսպիսով՝ հունիսի 27-ին առավոտյան ժամը 10։00-ին հրավիրվելու է եկեղեցական համագումար՝ տեղապահի ընտրությունների օրակարգով։
Կարդացեք նաև
Աղբյուր` Ermenihaber.am