Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Պապոյան. «Մենք ավելի շատ պետք է հարկենք հարստությունը, թանկարժեք գույքը»

Հունիս 18,2019 19:25

Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն անդրադառնալով հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին, նշեց՝ այս քառօրյային ԱԺ-ն կընդունի փոփոխությունների նախագիծը:

Նա վստահեցրեց՝ այդ նախագծի ընդունմամբ բարեփոխումներ կլինեն, հարկային բեռի էական թեթեւացում վարձու աշխատող մարդու եւ բիզնեսի համար:

Պապոյանի խոսքերով՝ հարկային փոփոխված օրենսգրքի շահառուն են լինելու բոլոր քաղաքացիներն այն դրույթով, որ եկամտային հարկը 23%-ից նվազեցվելու է 20%-ի:

«Սոցիալական արդարությունը վերականգնելու համար մենք ավելի շատ պետք է հարկենք հարստությունը, թանկարժեք գույքը՝ անշարժ եւ շարժական: Եվ այս նպատակին հասնելու համար մենք գնալու ենք գույքահարկի լայնածավալ ռեֆորմի, որի արդյունքում հատկապես շահող է լինելու ցածր եկամուտ ունեցող քաղաքացին, քանի որ այսօր ունենք հարյուրավոր անշարժ գույքեր, որոնց կադաստրային արժեքը մի քանի հարյուր միլիոն դրամ է, այնինչ շուկայական արժեքը մի քանի միլիարդ դրամ է»,.-ասաց Պապոյանը: Այս ռեֆորմով, ըստ պատգամավորի, ցածրարժեք գույքի գույքահարկը կամ աննշան կբարձրանա կամ հարկը չի փոփոխվի:

«Բայց սա չի նշանակում, որ հարուստ մարդիկ մեր դասակարգային թշնամիներ են, Մենք պետք է սիրենք, հարգենք բոլոր ազնիվ գործարարներին, եւ նրանց համար գործարարությամբ զբաղվելու պայմանները պետք է հեշտացնենք, այդ թվում՝ հարկերն իջեցնելով: Բայց, գործարարներն էլ կհամաձայնվեն, որ անշարժ, հատկապես չաշխատող գույքը պետք է ավելի շատ հարկվի եւ համապատասխանի առկա շուկայական գնին եւ ոչ թե դեռեւս 2002 թվականին ընդունված կադաստրային գների: Փոխարենը ավելի քիչ պետք է հարկվի այդ նույն բիզնեսմենի շահույթը, որը աշխատանքի եւ ջանքի արդյունք է»,-նշեց Պապոյանը:

Նա ասաց, որ հարկային բարեփոխումների մասին իր 15 առաջարկներն ուղարկել է կառավարությունը, որը 8-ն ընդունել է, 3-ը՝ ոչ, իսկ 4-ի դեպքում ընդունել է, որ կան խնդիրներ, բայց կքննարկեն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930