ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հունիսի 18-ին հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Հունիսի 27-28-ը ՌԴ մայրաքաղաքում տեղի է ունենալու ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցելու է նաեւ Էդմոն Մարուքյանը:
ՌԴ դեսպանի հետ քննարկվել են միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգին առնչվող մի շարք հարցեր: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը որոշում է կայացրել առաջարկել հայկական եւ ռուսական կողմերին միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստերից մեկի աշխատանքները կազմակերպել Գյումրիում:
Դեսպանն Էդմոն Մարուքյանին է հանձնել Մոսկվայում հուլիսին կայանալիք «Պառլամենտարիզմի զարգացումը» թեմայով միջազգային համաժողովին մասնակցելու հրավեր:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:
ՀՀ Ազգային ժողով