ՀՀ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը դիմել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանին՝ Մարտի մեկի գործով իր մասնակցությունը դադարեցնելու համար՝ պայմանավորված ՍԴ անդամ ընտրվելու փաստով: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Վահե Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով փաստաբան Վահե Գրիգորյանը տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչն էր: Գրիգորյանը նշեց, որ տուժողների հետ համաձայնությամբ՝ առաջիկա օրերին այլ ներկայացուցիչներ կներգրավվեն գործում: Իսկ թե որ փաստաբաններն են նրանք լինելու, կհայտարարվի տուժողների իրավահաջորդների համաձայնության պարագայում:
Վահե Գրիգորյանը նաեւ նշեց, որ 80 գործի դեպքում ներգրավված է ՄԻԵԴ վարույթներում. «Դրանց մի զգալի մասից արդեն դուրս եմ եկել: Վերջին օրերի ընթացքում նախնական նամակներ եմ ուղարկել ՄԻԵԴ՝ տեղեկացնելով այդ մասին: ԱԺ նախագահին խնդրել եմ հետաձգել իմ երդման արարողությունը, որպեսզի հասցնեմ նաեւ հայաստանյան բոլոր դատարաններին ծանուցել՝ առկա գործերից հրաժարվելու մասին: Այլ իրավաբաններ են վերցնելու այդ գործերը, նախնական պայմանավորվածություններ կան»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև