«Կարծում եմ՝ լավ է, որ հանդիպել են: Նման հանդիպումներ նախկինում էլ են եղել, այդ թվում՝ ՌԴ այլ գործարարների հետ»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով հունիսի 16-ին կայացած Նիկոլ Փաշինյան-Սամվել Կարապետյան հանդիպմանը, ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ «Սամվել Կարապետյանը համարվում է ՀՀ նախկին եւ ՌԴ իշխանությունների մտերիմը, մտադի՞ր է ՀՀ նոր իշխանության հետ գործակցել եւ ներդրումներ անել»: Միրզոյանը պատասխանեց. «Որքանով որ տեղյակ եմ, խոսք է գնացել եղած տնտեսական ծրագրերը շարունակելու եւ պարոն Կարապետյանի կողմից նոր ներդրումներ անելու մասին»:
Հարցին՝ «Սամվել Կարապետյանը վստահո՞ւմ է իշխանությանը», Արարատ Միրզոյանն այսպես պատասխանեց. «Սամվել Կարապետյանը ՀՀ-ում բիզնեսներ ունի, չէ՞. դրանց հետ որեւէ բան պատահե՞լ է, կամ պատահել է՞ր…ոչ: Քննարկվել է նաեւ նոր ենթակառուցվածքներ գնելու հնարավորությունը: Լուրջ ներդրումների մասին խոսակցություն կա»: Իսկ թե ինչ ներդրումների մասին է խոսքը, ԱԺ նախագահը փոխանցեց, որ մանրամասներ չգիտի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում