Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքների ներկայացումը՝ վաղը

Հունիս 18,2019 18:35

Հունիսի 18-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը քննեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող և տուժող կողմերի վերաքննիչ բողոքները: Նախագահող դատավոր  Արմեն Դանիելյանը ներկայացրեց վերաքննիչ բողոքները: Մասնավորապես վերաքննիչ բողոքներ են ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ մայիսի 18-ի որոշման դեմ: Նախագահող դատավորը հայտարարեց. «Դատախազն է վերաքննիչ բողոք ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թ. մայիսի 18-ի որոշումը ամբողջությամբ բեկանել, կայացնել նոր դատական ակտ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով կալանավորումը»:

Մյուս վերաքննիչ բողոքի համաձայն՝ բողոքաբերները խնդրել են ամբողջությամբ բավարարել վերաքննիչ բողոքը և բեկանել մայիսի 20-ին Երևանի առաջին ատյանի դատարանի համապատասխան որոշումը՝ ՍԴ դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին և գործը վերադարձնել առաջին ատյանի դատարան՝ այն ըստ էության քննելու:

Տուժողի իրավահաջորդ Վահե Գրիգորյանը ևս վերաքննիչ բողոք է ներկայացրել և պահանջում է բեկանել մայիսի 20-ի՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի համապատասխան որոշումը՝ ՍԴ դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին և գործը վերադարձնել առաջին ատյանի դատարան՝ այն ըստ էության քննելու համար:

Տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն է ներկայացրել վերաքննիչ բողոք: Նախագահող դատավորը հայտարարեց. «Խոսքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մայիսի 18-ի որոշման դեմ վերաքննիչ բողոքն է: Նա միջնորդել է վերացնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձնական երաշխավորությունն ընտրելու վերաբերյալ խափանման միջոցի որոշումը և խափանման միջոց ընտրել կալանավորումը:

Մեղադրող կողմը ցանկացավ իրենց բողոքները ներկայացնել այլ դատական նիստի, քանի որ այս նիստը աշխատանքային օրվա ավարտի պատճառով պետք է ընդմիջվի:

Նախագահող դատավորը նիստը հետաձգեց: Վերաքննիչ բողոքները կներկայացվեն հունիսի 19-ի դատական նիստում՝  ժամը 9.15:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930