Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա կարող է դիտվել որպես միջամտություն». Միրզոյանը՝ Քոչարյան-ՌԴ դեսպան հանդիպման մասին

Հունիս 18,2019 18:18

«Մենք կոշտ դիրքորոշում ունենք աշխարհի բոլոր երկրների կողմից մեր երկրի ներքին գործերին միջամտելու կամ միջամտելու փորձի հարցում: Սա տեսական եւ գործնական դիրքորոշում է, իսկ այդ հանդիպման մասին այլ մանրամասներ չգիտեմ»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի այն հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ զրույց ունենալու ՀՀ ներքին գործերին չմիջամտելու տեսանկյունից, ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նա նշեց, որ ինքն էլ ավելի վաղ հանդիպումներ է ունեցել ՌԴ դեսպանի հետ, եւ խոսել են այդ թվում փոխադարձ ինքնիշխանությունը հարգելու մասին: «Խոսքը նրա մասին չէ, թե որեւէ դեսպան չպետք է հանդիպի հայաստանյան քաղաքական ներկապնակի որեւէ ներկայացուցչի հետ: Ոչ: Խոսքն այն մասին է, որ հանդիպում է եղել մի մարդու հետ, որին լուրջ մեղադրանք է առաջադրվել: Քանի որ կա դատական գործընթաց, նման բաները կարող են դիտվել որպես միջամտություն»,-նշեց Արարատ Միրզոյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/2326166380832504/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930