Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Սարգսյանի գործով վկան բերման կենթարկվի

Հունիս 18,2019 17:55

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 18-ին ընթացավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը:

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը գործով վկա Սամվել Ասլանյանին բերման ենթարկելու որոշում կայացրեց:

Այնուհետև Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հանդես եկավ միջնորդությամբ. «Որևէ արգելք չկա, որ անցնենք ապացույցների հետազոտությանը: Միջնորդում եմ փոխել ապացույցների հետազոտման կարգը»:

Դատախազը նշեց, որ դա նպատակահարմար չէ:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 2-ին՝ ժամը 13:00-ին։

Հիշեցնենք՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։ 2018թ. օգոստոսի 17-ին հայտարարվել է նախաքննության ավարտի մասին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930