Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ չէր ուզի դառնալ ՍԴ նախագահ, եթե լիներ Վահե Գրիգորյանի փոխարեն». Արարատ Միրզոյան

Հունիս 18,2019 17:51

«Այս Ազգային ժողովի համար որեւէ բան ի սկզբանե որոշված չէ: Չեմ ուզում ակնհայտ ճշմարտությունը ծածկադմփոցի ենթարկելու փորձ անեմ կամ փարիսեցու տպավորություն թողնեմ: Գիտեք, որ «Իմ քայլը» խմբակցությունում դրական վերաբերմունք կա Վահե Գրիգորյանի հանդեպ: Թաքցնելու բան չունենք»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Հիշեցնենք, որ ԱԺ-ն Վահե Գրիգորյանին ընտրեց Սահմանադրական դատարանի անդամ:

Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանի հայտարարությանն այն մասին, որ եթե որեւէ իրավիճակում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարական տա, ապա ինքը պատրաստ է աշխատել որպես ՍԴ նախագահ, Արարատ Միրզոյանը նշեց. «Ո՞վ չէր ուզի, եթե լիներ Վահե Գրիգորյանի փոխարեն: Կարծում եմ՝ ոչ բոլորը կարող են ունենալ նույն պատրաստվածության աստիճանը, բայց բավականին գայթակղիչ է հնչում, համաձայն չե՞ք: Հստակ արձանագրենք՝ ես չասացի, թե ես ուզում եմ, որ Հրայր Թովմասյանը հրաժարական տա, Վահե Գրիգորյանն էլ նրան փոխարինի: Իշխանությունը չի կարող դիտարկել Հրայր Թովմասյանի հրաժարականը»:

Մանրամասն՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/2326166380832504/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930