Նախագահի կողմից Վահե Գրիգորյանի՝ ՍԴ անդամի թեկնածուի պաշտոնում առաջադրման քվեարկության ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ազատ է քվեարկել. այդպես են որոշել, քանի որ որոշ պատգամավորներ «սկզբունքային պահանջներ» ունեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Ինչ վերաբերում է փաստին, որ այսօր իշխանական խմբակցությունը ծափահարել է ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ Վահե Գրիգորյանի թեկնածության վերաբերյալ ելույթին, Էդմոն Մարուքյանը նկատեց՝ պատգամավորի ելույթը կարող է եւ տարբեր լինել. «Գաղափարական տարբերություն փնտրելը, կարծում եմ…Չեմ տեսել Արման Բաբաջանյանի ելույթը: Գուցե մի միտք է ասել, որը իշխանությունը…Այո, խմբակցությունում կարող են լինել հակադիր կարծիք ունեցող պատգամավորներ: Ինչո՞ւ եք մտածում, թե խմբակցությունները բռնատիրական կառույցներ են, եւ «վոժդը» ոնց որոշում է, այդպես էլ քվեարկում են»:
Հարցին՝ «խմբակցությունում որեւէ տարաձայնություն եւ խնդիր կա՞», Էդմոն Մարուքյանն այսպես արձագանքեց. «Եթե մի քվեարկությամբ ուզում եք ԼՀԿ-ի վախճանը գուժել, լուսավորեմ՝ նման բան չկա եւ չի կարող լինել»:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/aravot.am/videos/466117584154564/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ