Լրահոս
Օրվա լրահոսը

Ինձ վրա մատ թափ չտաք, որևէ մեկի հրճվանքը չեմ առաջացնում. վիճաբանություն Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ժամանակ

Հունիս 18,2019 17:33

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, հրապարակվեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի պաշտպանների և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից դատարանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումները:

Այս պարզաբանումից հետո նախագահող դատավորն ընթերցեց իր իսկ որոշումը իր ինքնաբացարկի մասին միջնորդությունների վերաբերյալ: Տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից դատարանին ներկայացված, Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի պաշտպանների կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունները մերժվեցին:

Որոշման հրապարակումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը ցանկացավ իր կարծիքը հայտնել, սակայն նախագահող դատավորը թույլ չտվեց և խնդրեց Արամ Օրբելյանին նստել: Սակայն Արամ Օրբելյանը չցանկացավ կատարել դատավորի պահանջը և այդպես էլ չնստեց:

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանին ևս նախագահողը թույլ չտվեց արտահայտվել: Պաշտպանը նշեց, որ պաշտպանական կողմին զրկում է իր կարծիքը հայտնել: Արմեն Դանիելյանը վրդովվեց՝ Դուք դատարանին իր բնականոն գործունեությունը ծավալելու իրավունքից զրկում եք: Այնուհետև դիմելով Հայկ Ալումյանին, ասաց. «Որևէ մեկի հրճվանքը չեմ առաջացնում: Ինչ որ բա՞ն եմ ասում, որ ծիծաղ է առաջացնում»: Հայկ Ալումյանն արձագանքեց. «Առարկում եմ դատարանի գործողությունների դեմ»: Դատարանը նրան թույլ չտվեց առաջարկել. «Դա կանեք պատեհ պահի»: Հայկ Ալումյանը վրդովվեց. «Հրճվել բառն իմ նկատմամբ չկիրառեք: Առաջին անգամ եմ ասում, մեղմ եմ ասում, հետո այսպես չեմ ասի»: Դատավորը պահանջեց իր վրա մատ թափ չտալ: Իրավիճակը թեժացավ, դատավորը տասը րոպե ընդմիջում հայտարարեց:

Ընդմիջումից հետո դատարանը հնարավորություն ընձեռեց Հայկ Ալումյանին առարկություն ներկայացնել:

Հայկ Ալումյանը հարցրեց՝ կոնկրետ վիճարկվող դատական ակտի՝ կալանքի, ՍԴ-ի վերաբերյալ առանձի՞ն դատական ակտ են կայացնելու, թե՞ ոչ: Դատավորն ասաց՝ «Դուք ինձ ուզում եք խոսքի վրա բռնացնել: ՍԴ դիմելու և վարույթը կասեցնելու վերաբերյալ մեկ դատական ակտ է լինելու, եթե անգամ երկու բաղադրիչ է պարունակում: Այդ հարցին խորհրդակցական սենյակում իր դիրքորոշումը դատարանը կարտահայտի»:

Հայկ Ալումյանի հստակեցմանը՝ չի լինելու չէ՞, որ խափանման միջոցի և ՍԴ դիմելու և վարույթը կասեցնելու մասին որոշումների վերաբերյալ մեկ դատական ակտով անդրադառնալ: Դատավորը պատասխանեց՝ իհարկե, ոչ:

Այս երկխոսությունից վրդովվեց տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը, թե ինչու են պաշտպանական կողմին անիմաստ հարցեր բարձրացնելու հնարավորություն տալիս: Սեդա Սաֆարյանն ասաց. «Քիչ է մնում ակտն էլ ասեք»: Սեդա Սաֆարյանը նշեց, որ իրեն վատ է զգում և լքեց դատական նիստերի դահլիճը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930