ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի ուղեկցությամբ հյուրընկալվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հասարակության եւ երկրի առջեւ ծառացած մի շարք խնդիրների: Վահե Էնֆիաջյանը, բարձրաձայնելով ժողովրդի ցանկությունը, հանդես է եկել եկեղեցիներում մատուցվող սգո արարողությունները դադարեցնելու առաջարկով, ինչը Վեհափառի կողմից հավանության է արժանացել: Վեհափառն ընդգծել է խնդրի առկայությունը` նշելով, որ հետեւողական կլինի դրա լուծման հարցում:
Հանդիպման ավարտին Վահե Էնֆիաջյանը եւ Արմեն Չարչյանը ստացել են Վեհափառի հայրապետական օրհնությունը:
Նշենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ բարեկամական հանդիպումներն արդեն երկար տարիներ ավանդույթ են դարձել. դրանք իրենց տեսանելի արդյունքն են ունենում երկկողմանի առաջարկներում ու դրանցից բխող աշխատանքներում:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Բահոո: Դարերով գերեզմանոցները եղել են եկեղեցիների շրջակայքում,մահացածների աճյունները պահվել են եկեղեցում և հուղարկավորության օրը հոգեհագստից հետո կատարվել է հուղարկավորություն…