Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունները

Հունիս 18,2019 16:56

Քիչ առաջ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, հրապարակվեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի պաշտպանների և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից դատարանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումները:

Նախագահող դատավորը հարցրեց՝ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի բացակայության մասին: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց. «Քանի որ մեղադրյալի ներկայանալն այս դատավարությունում պարտադիր չէ, անգամ եթե դատարանը մերժում է ինքնաբացարկ հայտնելու որոշումը, դատավարական գործի ծավալն այնպիսին է, որ Քոչարյանի ելույթի համար հազիվ թե այսօրվա դատական նիստում հերթը հասնի, այդ պատճառով պարոն Քոչարյանը նախընտրեց դատական նիստի չգալ, բայց նաև այդ միջոցով իրազեկեց դատարանին, եթե անհրաժեշտության համար նրա մասնակցությունն այսօրվա նիստին, կարող ենք կփոխանցել, և ինքը կարճ ժամանակահատվածում կգա»:

Այս պարզաբանումից հետո նախագահող դատավորն ընթերցեց իր իսկ որոշումը իր ինքնաբացարկի մասին միջնորդությունների վերաբերյալ: Տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից դատարանին ներկայացված, Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի պաշտպանների կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունները մերժվեցին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930