Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հազար բարև. միջադեպ Քոչարյանի գործով դատական նիստին նախագահող դատավորի մասնակցությամբ

Հունիս 18,2019 16:47

Քիչ առաջ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի պաշտպանների և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից դատարանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը:

Երբ դատական նիստերի դահլիճ մտավ Արմեն Դանիելյանը և բարևեց, դահլիճից մեկը հայտարարեց՝ հազար բարև:

Արմեն Դանիելյանը վրդովվեց ու հարցրեց՝ ո՞վ էր մոտեցեք ամբիոնին: Անձը ներկայացավ Սմբատ Հարությունյան՝ որպես ժողովրդի ներկայացուցիչ: Դատավորը պարզաբանեց. «Դահլիճում պահպանվում է քար լռություն: Դուք դատական նիստին կարող եք ներկա լինել և ունկնդրել, բայց տեղից բացականչություններ չեն կարող արտահայտել: Խնդրում եմ այսուհետ պահպանել կարգը դատական նիստում»:

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի բակում լարված իրավիճակ է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ցույց են անում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930