Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Սարգսյանը՝ եղբոր՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին

Հունիս 18,2019 16:39

Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Սարգսյանի գործով դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողները Հայկ Սարգսյանից հետաքրքրվեցին՝ Չեխիայի արդարադատության նախարարը համաձայնություն տվե՞լ է նրա եղբոր՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման վերաբերյալ: Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Իմ իմանալով՝ համաձայնություն չի տվել»:

Մյուս հարցին՝ արդյոք իր հայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, Իսպանիայո՞ւմ է, Հայկ Սարգսյանը պատասխանեց՝ այո: Հստակեցմանը՝ բուժմա՞ն, թե՞ հանգստի նպատակով, Հայկ Սարգսյանը պատասխանեց՝ բուժման:

Նշենք, որ այսօրվա դատական նիստին կհարցաքննվեն գործով անցնող վկաները:

Հիշեցնենք՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։ 2018թ. օգոստոսի 17-ին հայտարարվել է նախաքննության ավարտի մասին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930