ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր օրինակով է փաստում՝ երբ ծանուցել են, ներկայացել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության: «Երկու անգամ գնացել եմ որպես պատգամավոր, հիմա էլ տուժող եմ Լեւոն Երանոսյանի գործով, եւ գնալու եմ դատարան՝ ցուցմունք տալու: Նույն քննիչն ինձ պատմել է, որ ինձանից առաջ հարցաքննվել է, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը…Վստահեցնում եմ՝ ՀՀ-ում չկա եւ չպետք է լինի որեւէ մեկը, որը չի կարող կամ չպետք է կանչվի հարցաքննության»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե ինչու չի գնացել Քննչական կոմիտե հարցաքննության, եւ փաստաբանի միջոցով է դիրքորոշում ներկայացրել, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Նա շեշտեց. «Եթե վարչապետը գնում է դատարան հարցաքննվելու, եթե ԱԺ փոխնախագահը գնում է, մնացածը պետք է գնան ու գնում են»:
Մանրամասն՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/410851886171190/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ