«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ հունիսի 16-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում կուսակցության վարչության կազմում չընտրվելու փաստում ԱԺ փոխնախագահ, ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանն արտառոց բան չի տեսնում, թեեւ իր համար Միքայելյանի չընտրվելն անակնկալ էր: «Նա լուրջ եւ մեծ ճանապարհ անցած քաղաքական գործիչ է: Ենթադրում եմ, որ իր չընտրվելը, ինչպես նաեւ իմ՝ բավականին ցածր ձայնելով ընտրվելը (155 քվե.- խմբ)պայմանավորված են նրանով, որ մենք ավելի շատ ժամանակ ենք հատկացրել հանրության հետ շփվելուն, քան ներկուսակցական աշխատանքին: Նրա կարծիքը մշտապես կարեւոր է եղել եւ այդպիսին էլ կմնա վարչության անդամների համար»,-լրագրողների հետ զրույցում այսօր համոզմունք հայտնեց Ալեն Սիմոնյանը:
Հարցին՝ «Միքայելյանը նեղացած չէ՞», Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց. «Նույն օրը խոսել եմ իր հետ նորմալ տրամադրությամբ: Չեմ կարծում, թե հասուն եւ կայացած մարդը նեղացած կլինի»:
Նկատառմանն ի պատասխան, որ Միքայելյանի՝ ՔՊ վարչության կազմում չընտրվելը պայմանավորված է նրանով, որ Միքայելյանն Աբովյանի քաղաքապետի ընտրություններում չսատարեց ՔՊ-ական թեկնածուին, Ալեն Սիմոնյանը նշեց. «Չեմ կարծում, որ դա պետք է կապել Սասուն Միքայելյանի՝ աջակցել-չաջակցելու հետ»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
https://www.facebook.com/aravot.am/videos/410851886171190/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ