«Լուսավոր Հայաստան» խմբակցությունում դեռ չեն որոշել, թե ինչպես են քվեարկելու Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի անդամի թեկնածության օգտին:
ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն, օրինակ, հակված է «դեմ» քվեարկելուն:
«Մենք սկզբունքները չեն փոխվել: Մինչեւ Վահե Գրիգորյանի թեկնածությունը մենք ունեցանք երկու ապաքաղաքական թեկնածու, որոնց «Իմ քայլը» խմբակցությունը մերժեց ակնհայտորեն»,-լրագրողների հետ զրույցում այսօր համոզմունք հայտնեց Գեւորգ Գորգիսյանը:
Մյուս խնդիրը, ըստ Գորգիսյանի, հետեւյալն է. «Օրենքն ասում է, որ նախագահը ՍԴ անդամի նոր թեկնածու պետք է առաջադրի, իսկ Վահե Գրիգորյանը նոր չէ՝ երկրորդ անգամ է առաջադրվում»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/469051080512200/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ