Երեւանում կան գծանշումներ, որոնց ներկն արդեն ջնջվել է, կան նաեւ գծանշումներ, որոնց վրա նորն է ներկվել։ Այդ կիսատ–պռատ գծանշումները շատ հաճախ խցանումների եւ վթարների պատճառ են դառնում։ Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՃՈ ճանապարհային երթեւեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանի հետ։
–Պարոն Կոստանյան, ինչպե՞ս վարվեն այն վարորդները, որոնք գծանշումների բացակայության պատճառով տուգանվել են։ Այդ տուգանքներն ինչպե՞ս է հնարավոր չեղարկել։
–Այն հատվածներում, որտեղ գծանշումները լավ չեն երեւում, այդտեղ կան նաեւ ճանապարհային նշաններ, որոնք որ վարորդին ուղղորդում են, թե որ ուղղությամբ, պետք է երթեւեկել։ Մյուս կողմից՝ ձմռանը եթե ձյուն է գալիս, գծանշումը չի երեւում, ուրեմն ոչ ոք չպետք է իմանա, թե ինչպես են մեքենա վարում։ Ճանապարհային նշանները բոլոր հատվածներում տեղադրված են, եւ այդ նշաններով էլ պետք է մեր վարորդները ուղղորդվեն։ Իսկ ինչ վերաբերում է այն հատվածներում, որտեղ վիճելի խնդիրներ կան, եւ ճանապարհային նշաններ կամ գծանշումներ չկան, ապա դա շատ արագ վերականգնվում է, վարորդները տուգանվում են, բողոքարկում են, բողոքը քննարկվում է ու բեկանվում է ՃՈ-ի կողմից:
-Բայց գծանշումների բացակայության խնդիր կա ոչ միայն Երեւանում, այլեւ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին։
Կարդացեք նաև
–Այդ հատվածները միջպետական ճանապարհներ են, եւ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն է զբաղվում։
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: