«Հաղորդում է տրված, ոստիկանությունը զբաղվում է»,- լրագրողների հարցին արդյոք միտում տեսնո՞ւմ է նախօրեին իրենց պատկանող 3 հա հրդեհված ծիրանի այգիների այրման հարցում, այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը:
Լրագրողների հարցին՝ արդյոք միտում տեսնո՞ւմ են, Նազիկ Ամիրյանը պատասխանեց. «Չեմ կարող այլ բան ասել»: Հարցին՝ պատահականությո՞ւն էր, Նազիկ Ամիրյանը պատասխանեց՝ չեմ կարող ասել: Հարցին՝ դա պետությանը նվիրաբերված տարա՞ծքն է, Նազիկ Ամիրյանը պարզաբանեց. «Ծիրանի այգի է, ամբողջովին այրվել է: Ոչ, դա այն տարածքը չէ, որը պետք է նվիրաբերվեր»: Նազիկ Ամիրյանը չցանկացավ խոսել ամուսնուն խոշտանգելու մասին հայտարարությունների առիթով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ