Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սննդամթերքից մեկի նմուշում, ինչպես նաև խոհանոցի աշխատակցի մոտ հայտնաբերվել է սալմոնելլայի մանրէ

Հունիս 18,2019 13:10

Վերջերս հանրային սննդի կազմակերպություններից մեկում` խնջույքի մասնակիցների մոտ առաջացել էին աղիքային վարակներին բնորոշ գանգատներ, որոնցից մի քանիսն էլ դիմել էին բժշկական օգնության։ Արձանագրված դեպքի պատճառահետևանքային կապերը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել էին միջոցառումներ, որոնք զուգորդվել էին նաև լաբորատոր հետազոտություններով։

Լաբորատոր հետազոտության արդյունքների համաձայն` նույն կազմակերպությունից վերցված սննդամթերքից մեկի նմուշում, ինչպես նաև խոհանոցի աշխատակցի մոտ հայտնաբերվել է սալմոնելլայի մանրէ։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքում շեղումներ են հայտնաբերվել նաև շրջակա միջավայրի մակերեսներից վերցված լվացուկներից:

Հարկ է փաստել, որ հիվանդների կենսանմուշների լաբորատոր հետազոտություններում ևս հաստատվել է սալմոնելլա հիվանդությունը:

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930