Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված ահազանգի հետքերով Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են աղվեսներ որսացող անձին և պարզել, որ նշված աղվեսի ձագերին իր տնամերձ հողամասում թակարդի միջոցով որսացել է ՀՀ Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչ Ս.Ա. պատճառաբանելով, որ աղվեսները վնասում էին իր ընտանի թռչուններին։
Ոստիկանության աշխատակիցների կողմից աղվեսներն առգրավվել են ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ բաց են թողնվել վայրի բնություն։
Կարդացեք նաև
Շնորհակալություն ենք հայտնում «econews.am» բնապահպանական տեղեկատվական կայքին ահազանգի համար։
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲԱԺԻՆ