Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա՞ է հայկական ներուժը, որ ամբողջ աշխարհում հավաքվում է 15 միլիոն դոլար եւ դրա համար ուրախանա՞նք». Նիկոլ Փաշինյան

Հունիս 18,2019 12:19

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սփյուռքի ներկայացուցիչներից մի քանի դիտարկումներ է լսել, որոնցով նա այսօր՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ հոգաբարձուների խորհրդի 28-րդ նիստում ունեցած իր ելույթում կիսվեց ներկաների հետ: Դրանք վերաբերում են հիմնադրամի գործունեության որոշ դրվագների, որոնք, վարչապետի խոսքով նպաստել են Հայաստանի կամ հայկական ներուժի դեմիստիֆիկացիային, այսինքն, հարված են հասցնում հայկական շատ հզոր եւ ազդեցիկ ուժի իմիջին: «Սա՞ է հայկական ներուժը, որ ամբողջ աշխարհում հավաքվում է 15 միլիոն դոլար եւ դրա համար ուրախանա՞նք: Դա, իհարկե, շատ կարեւոր է, բայց եկեք հասկանանք`ինչպե՞ս է դա երեւում կողքից, դրսից»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նկատեց, որ հայկական ներուժի իմիջին հարվածելու համար «մեզ եւ ձեզ հայտնի ուժերը միլիոնավոր դոլարներ» են ծախսում եւ մենք էլ հաճախ, մեր կեցվածքով ու պահվածքով «նպաստում ենք» նրանց: Նիկոլ Փաշինյանը գիտի, որ հայկական ներուժը միայն «Հայաստան» հիմնադրամով չի արտահայտվում, որ կան տասնյակ հայկական կազմակերպություններ, որոնց կատարած աշխատանքն ինքն անգնահատելի է որակում, բայց նաեւ կարեւորում է դրսի ընկալումները:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ այն մասին, թե հիմնադրամն ինչպիսի կարեւոր առաքելություն է իրականացրել ՀՀ երրորդ հանրապետության, Արցախի կյանքում`ամենադժվար ժամանակներում սատար լինելով ՀՀ-ին եւ Արցախին: Համաձայն է նախագահ Արմեն Սարգսյանի հետ` նորովի տեսնել հիմնադրամի աշխատանքները:

Ավելի ուշ վարչապետն անդրադարձավ սփյուռքում հիմնադրամի կողմից իրականացվելիք ծրագրերին, ասաց, որ իր կարծիքով, դրանք կարեւոր են լինելու`երիտասարդների ներգրավվածությունն ապահովելու իմաստով, նաեւ խոսեց տարեցտարի նվազող նվիրատվություններից, ասաց, որ կարեւորը աշխարհագրության ընդլայնումն է:

Մանրամասները`տեսանյութում

Նախագահ Արմեն Սարգսյանն էլ կարծիք հայտնեց, որ խորապես համոզված է`եկել է ժամանակը հայկական ինքնության մասին լրջորեն մտածելու եւ դա միայն համահայկական հիմնադրամի խնդիրը չէ, այլ ազգային ցանց պետք է ստեղծվի, որը, ինչպես վարչապետն ասաց, նաեւ նյութական արժեքների կբերի եւ համարժեք կլինի պետականությանը: Սրան նախագահը հանգել է նաեւ երկար տարիներ Հայաստանից դուրս ապրելով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930