Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Գրիգորյան. «Որ պահից ես ընտրվեմ դատավոր, դատավորներն ընկերներ չեն ունենում այլեւս»

Հունիս 18,2019 12:01

Այսօր Ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։ ՀՀ նախագահն առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

Գրիգորյանի ներկայացրած ՍԴ-ի բարեփոխումների մասին ելույթից հետո նրան հարցեր ուղղեցին պատգամավորները:

«Իմ քալը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը հետաքրքրվեց՝ արդյոք արժեհամակարգային լուրջ տարբերություն՝ այսօր ՍԴ-ում առկա իրավիճակի հետ եւ ինչպե՞ս է պատկերացնում առաջին քայլերը այդ բարդ իրավիճակում:

«Ես ընդամենը մի մասը հրապարակեցի իմ ծրագրի: Իրականում կան ավելի հիմնական դրույթներ, եւ ավելի խորը խնդիրներ կան դատարանի հետ կապված: Տարբերությո՞ւն, իհարկե, մենք տարբեր սերունդներ մարդիկ ենք, իմ ՝ դատարանի դատավոր ընտրվելու դեպքում մենք տարբեր իրավիճակներում դատավորի պաշտոնում հասնելու ճանապարհ անցած մարդիկ ենք: Ինչքան էլ մեծ լինի տարբերությունը իմ եւ մյուս դատավորների միջեւ, ես ամենեւին չեմ ուզում անպատասխան քննադատություն հնչեցնել դահլիճում, եւ կարծում եմ՝ լուծելի խնդիրներ կան: Դատարանի այն մոդելը, որը ես ներկայացրեցի, կարծում եմ, այն շատ մոտ ապագայում իրականություն է դառնալու եւ այս պառլամենտն է ընտրելու դատավորներին: Եթե կիսում եք իմ մոտեցումները, օրենսդիրի օժանդակությունը հսկայական է լինելու օրենսդրական փոփոխությունների հարցում, թեկնածուների ընտրության հարցում, բավարար շրջահայացություն դրսեւորելու հարցում եւ նրանց ըստ մասնագիտական բազմազանության ընտրելու, եւ տարբեր իրավաբանական համայնքներ ընտրելու հարցում»:

Տաթեւիկ Հայրապետյանն արձագանքեց՝ քանի որ «Իմ քայլը» դաշինքի հետ փակ քննարկման ժամանակ էլ քննարկվել է «Իմ քայլի» պատգամավորների հետ, այսպես ասած՝ ընկերական հարաբերություններ ունենալը, որոշակիորեն մեկնաբանեք՝ որո՞նք են այդ ընկերական հարաբերությունները, եւ քանի որ ասացիք, թե դատարանը պետք է լինի վերկուսակցական եւ վեր՝ տարբեր ազդեցություններից, եւս մեկ անգամ վերահաստատեք այն համոզմունքը՝ «Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»:

«Ես չեմ թաքցնում, որ ես ընկերներ ունեմ «Իմ քայլը» դաշինքում, ես ընկերներ ունեմ տարբեր քաղաքական կուսակցություններում, տարբեր քաղաքական խմբավորումներում: Դրանում ոչ մի տարօրինակ բան չկա: Իմ գործունեությունն եղել է քաղաքական եւ քաղաքացիական իրավունքի պաշտպանությունը եւ իմ ծառայությունների հիմնական հասցեատերերն եղել են մարդիկ, որոնք ներգրավված են եղել այդ իրադարձությունների կիզակետում եւ հետապնդումների թիրախում »,-պատասխանեց Վահե Գրիգորյանը:

Նա նաեւ վստահեցրեց՝ այդ ընկերությունը եղել է գաղափարական հիմքի վրա, որը ամենեւին էլ ոչ կուսակցական գաղափարական հիմքն է, այլ՝ ժողովրդավարական, ազատ Հայաստանի հիմքը. «Այդ ընկերությունը ձևավորվել է տարբեր այնպիսի իրավիճակներում, որ մեր խնդիրն է եղել կանխել բացասական երեւույթները Հայաստանում: Անկախ նրանից՝ նրանք իմ ընկերներն են, թե ոչ, այդ դատավորի երդում տալու պահից, որ պահից ես ընտրվեմ դատավոր, դատավորներն ընկերներ չեն ունենում այլեւս»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930