Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության զորքերի ենթասպան ցուցմունքում նշել է, որ 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ ցուցարար Զաքար Հովհաննիսյանը հարձակվել է Գեղամ Պետրոսյանի վրա ու փորձել է հարվածել. «Ժողովուրդ»

Հունիս 18,2019 11:52

Մինչ պաշտպանական կողմը բողոքարկել է Գեղամ Պետրոսյանի կալանավորման հարցը եւ սպասում է ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմանը, «Ժողովուրդ» օրաթերթին վերոնշյալ քրեական գործից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, տեղեկությունների համաձայն՝ ոստիկանության զորքերի ենթասպան երբ իր ցուցմունքում նշել է, որ 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ ցուցարար Զաքար Հովհաննիսյանը հարձակվել է Գեղամ Պետրոսյանի վրա ու փորձել է հարվածել, իսկ Գեղամ Պետրոսյանը կրակել է, այդ ամենին ականատեսներ են եղել։ Մասնավորապես, ըստ լուրերի՝ ոստիկանության զորքերի ենթասպան իր ցուցմունքում գրել է, որ այդ տեսարանին ականատես է եղել ոստիկանության զորքերի սպայական կազմը, եւ, ըստ էության, ՀՔԾ քննիչին կոնկրետ անուններ է տվել։

Ի դեպ, ՀՔԾ պետը, նաեւ անդրադառնալով այն հարցին, թե Գեղամ Պետրոսյանն ընդունել է, որ հենց ինքն է կրակել ու սպանել Զաքար Հովհաննիսյանին, պատասխանել էր. «Գեղամ Պետրոսյանը ցուցմունքներ չի տալիս»։ Չնայած նրան, որ Գեղամ Պետրոսյանը ցուցմունք չի տվել, սակայն, լուրերի համաձայն, անդրադառնալով ոստիկանության զորքերի ենթասպայի կողմից իր դեմ տված ցուցմունքներին՝ բանավոր կերպով հայտնել է, որ ենթասպային չի ճանաչում, քանի որ իր զորքում մոտ 1500 հոգի են եղել, եւ ինքը դժվար այդքանին հիշի։ Սակայն երբ նրան ասել են ենթասպայի անուն-ազգանունը, վերջինս ասել է, որ անձամբ չի ճանաչում նրան եւ որեւէ խնդիր նրա հետ չէր կարող ունենալ նախկինում, քանի որ ենթասպան ընդամենը մոտ երկու տարի է, ինչ ընդգրկված է եղել ոստիկանության զորքերի կազմում։

Ասել է թե՝ Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք տված ենթասպան ընդամենը 2 տարի էր, ինչ աշխատում Էր ոստիկանության զորքերում։ Ավելին՝ մեզ հայտնի դարձավ որ ենթասպան մարտյան իրադարձություններից հետո դուրս է եկել համակարգից։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930