Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեկամ-խնամիական ինստիտուտը, որի կազմաքանդման անհրաժեշտության մասին շատ են սիրում խոսել ՔՊ-ականները, այնուամենայնիվ, դեռ գործում է. «Հրապարակ»

Հունիս 18,2019 11:47

Հարցեր է առաջացնում Սասուն Միքայելյանի բացակայության պարագան։ Վերջինս երկար ժամանակ համարվել է Նիկոլ Փաշինյանի մերձավորագույն զինակիցներից մեկը, եւ իշխող ուժի ղեկավար կազմում նրան չներառելը, գոնե հայ արդի քաղաքական մենթալության պայմաններում, ընկալվում է որպես այդ 2 գործիչների միջեւ առաջացած ինչ-ինչ հակասությունների ու տարաձայնությունների վկայություն։ Այդպե՞ս է արդյոք՝ թերեւս պարզ կդառնա առաջիկա զարգացումների տրամաբանությունից։

Հետաքրքիր է ՔՊ նոր վարչության կազմում վարչապետի եղբորորդու՝ Սիփան Փաշինյանի հայտնվելը, որի հիմնական արժանիքը հենց երկրի ղեկավարի եղբորորդի լինելն է։ Թեեւ չի բացառվում, որ նա այլ արժանիքներ էլ ունի, որոնց մասին, սակայն, հանրությանը ոչինչ հայտնի չէ։ Սիփան Փաշինյանի ընտրությունն իշխող ուժի ղեկավար կազմում ակամա ուղերձ է առ այն, որ բարեկամ-խնամիական ինստիտուտը, որի կազմաքանդման անհրաժեշտության մասին շատ են սիրում խոսել ՔՊ-ականները, այնուամենայնիվ, դեռ գործում է։

Եթե այս ենթադրություններն ու մտորումները մասնակի կամ ամբողջությամբ իրականությանը չեն համապատասխանում, ապա իշխող ՔՊ-ն ու առհասարակ՝ իշխանությունը առաջիկայում դա գործով ապացուցելու հրաշալի հնարավորություն ունեն։

Դավիթ ԶԱՎՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930