Լրահոս
Օրվա լրահոսը

Ներխուժում կատարած անձինք և նրանց գույքը շարունակում են մնալ Ամուլսարի ծրագրի տարածքում՝ չնայած Դատարանի վճռին. Լիդիան

Հունիս 18,2019 11:45

Լիդիան Ինթերնեշնլը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել էր ոստիկանությանը հեռացնել ներխուժում կատարած անձանց և նրանց գույքը Ընկերության Ամուլսարի ծրագրի տարածքից: Դատարանի վճիռը ուժի մեջ պետք է մտներ 30 օր անց, եթե ոստիկանության կողմից չբողոքարկվեր: Քանի որ ոստիկանությունը 30 օրվա ընթացքում դատարանի վճիռը չբողոքարկեց, Լիդիանը ակնկալում էր, որ ոստիկանությունը կհեռացնի ներխուժում կատարած անձանց և նրանց գույքը  և կապահովի Լիդիանի մուտքը իր տարածք:

Ոստիկանությունը գրավոր տեղեկացրել է Լիդիանին, որ իրենք կատարել են դատարանի վճիռը՝ ներխուժում կատարած անձանց՝ Ամուլսարի ճանապարհները արգելափակող վագոն-տնակների տեղադիրքը փոխելով: Այդուհանդերձ, Լիդիանի անարգել մուտքը չի վերականգնվել: Լիդիանը պնդում է, որ ներխուժումը շարունակվում է և ոստիկանությունը չի կատարել դատարանի վճիռը:

Այդ իսկ պատճառով, Լիդիանը միջնորդություն է ներկայացրել դատարան լրացուցիչ վճիռ ստանալու նպատակով: Ակնկալվում է, որ ներկայացված միջնորդությունը կքննվի 20 օրվա ընթացքում:

Լիդիանի նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Սելլերսը այս առիթով ասել է, – «Լիդիանը ողջունեց Հայաստանի դատարանների վերջին վճիռները, որոնք հաստատում էին Լիդիանի դիրքորոշումը ճանապարհների ապօրինի շրջափակման վերաբերյալ: Լիդիանը զրկված է եղել աշխատելու իր օրինական իրավունքից սկսած 2018թ. հունիսից: Դատարանի վճիռը մենք համարում ենք ներխուժման ապօրինի լինելու փաստի ճանաչում և պահանջ ոստիկանությանը՝ վերականգնել Լիդիանի անխափան մուտքն իր իսկ տարածք: Քանի դեռ Ամուլսարի տարածք անխափան մուտքը չի վերականգնվել, Լիդիանը համարում է, որ ոստիկանությունը չի իրականացրել դատարանի վճռով սահմանված իր պարտականությունները: Լիդիանը դիտարկելու է բոլոր իրավական հիմքերը իր իրավունքները պաշտպանելու համար»:

Լիդիան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930