Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանը հանդիպել ՀՅԴ-ի հետ

Հունիս 18,2019 11:41

«Դաշնակցության առաջարկն է եղել, որ կարելի է հանդիպել, քննարկել, ասենք թե` երկրի տնտեսական վիճակը, քաղաքական վիճակը, Արցախի հարցը»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե ինչու է ԲՀԿ առաջնորդը հունիսի 17-ին  հանդիպել ՀՅԴ-ի հետ, ասաց Գագիկ Ծառուկյանը։

«Դիմել են` հանդիպելու-քննարկելու իրենց տեսակետները, մեր տեսակետները, ես էլ համաձայնություն եմ տվել, որ եթե ինչ-որ հարց կա քննարկելու, պատրաստ եմ հանդիպել ու քննարկել»,-հայտնեց Գագիկ Ծառուկյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք ներքաղաքական հարցեր քննարկել են։ Ծառուկյանն ասաց, որ ուրիշ ոչ մի բան չեն քննարկել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930