Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աղազարյան. «Ո՜վ էր անհայտ․․․ Նավակ ճոճողին սաղ աշխարհն է ճանաչում». «Հրապարակ»

Հունիս 18,2019 11:26

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմից դուրս մնացած Հովիկ Աղազարյանի համար ո՛չ իր պարտությունն է անակնկալ, ո՛չ մյուսների հաղթանակը․ «Ես մի քիչ զգում էի, որ կարող է դուրս մնամ, որովհետեւ թեկնածուները բավականին ուժեղ էին, եւ ես հասկանում էի, որ թեժ պայքար է գնալու»։ Թե ինչով էին ուժեղ, Աղազարյանը պատասխանեց․ «Մենք 20 օր քարոզարշավ ենք արել, ելույթներ ենք ունեցել, եւ ըստ այդմ են ընտրել»։

Նա մինչեւ հոգու խորքը վիրավորվեց, երբ հարցրինք, թե ոնց եղավ, որ հանրությանն անհայտ թեկնածուները հաղթեցին, իսկ ինքը դուրս մնաց վարչության կազմից։ «Ո՜վ էր անհայտ․․․ Նավակ ճոճողին սաղ աշխարհն է ճանաչում»։ Իսկ Ձե՞զ։ «Դե, կարող ա պատահի ես տվյալ ժամանակամիջոցում չեմ արդարացրել իմ կուսակիցների սպասելիքները»։

Իսկ Սասուն Միքայելյանի պարտությո՞ւնը։ «Սարսափելի բան չկա, միգուցե շատերը մտածել են, որ ԵԿՄ նախագահության հետ նա չի հասցնի, ու դրա համար չեն ընտրել»։

Սպասելի է եղել, որ հենց Սուրեն Պապիկյանը կընտրվի վարչության նախագահ, «որովհետեւ մենք դեռ չէինք մտածել, երբ մամուլում հայտնվեց իր անունը»։ Բայց դուք էիք ընտրողը, ոչ թե մամուլը։ «Դե, կուսակցության փոխնախագահն է եղել, կազմակերպված, կիրթ, պատասխանատվության բացարձակ զգացողությամբ երիտասարդ»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930