Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծանուցագիրը պետք է դնեի «ռամկայի» մեջ ու կախեի պատի՞ն». Գագիկ Ծառուկյան

Հունիս 18,2019 11:15

«Ծանուցագիրը որ ուղարկում են, պետք է դնեի «ռամկայի» մեջ ու կախեի պատի՞ն»,-լրագրողների հետ զրույցում այսօր այսպիսի հարցադրում արեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Նա այդպես էլ չհստակեցրեց, թե արդյոք պատռել է քննչական կոմիտեի` հարցաքննության կանչելու մասին ծանուցագիրը։

«Առանց դրա որ գնայի, չէին ընդունի՞»,-կրկին հարցադրում արեց նա։

«Ես համապատասխան պատասխանել եմ իմ փաստաբանի միջոցով, որ օրենքի առաջ բոլորը հավասար են։ Հիշեցնեմ, որ ըստ օրենքի` պատգամավորն իր կարծիքն ասելու համար ոչ պատասխանատվության է ենթարկվում, ոչ էլ հետապնդվում»,-շեշտեց Գագիկ Ծառուկյանը։

Նա հավելեց, որ քննչական կոմիտե գնալու կարիք չի տեսնում, որովհետեւ ինչ պետք է` ասել է փաստաբանի միջոցով։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930