Հունիսի 18-ին, ժամը 02:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ երկաթգծի մոտ, գնացքը բախվել է ավտոմեքենային, առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արարատ-Արտաշատ երկաթգծի 560/4 կմ-ին բախվել են էլեկտրաքարշակը (մեքենավար՝ Մ.Ն., ծնված 1966 թ.) և «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Ա., ծնված 1979 թ.):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդ Ա.Ա.-ն քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Արարատի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Կարդացեք նաև
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Արտակարգ իրավիճակների նախարարություն