Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ ամենազարգացած երկրներում չի կարող մեկը կանգնել ու ասել, որ հստակ գաղափարախոսություն չունի ու հասնել իշխանության. «Իրատես»

Հունիս 18,2019 10:26

Հայ ժողովրդի պատմության տարեգիրներն ապագայում հավանաբար մի մեծ խնդրի առաջ են կանգնելու, երբ որոշեն Հայաստանի այսօրվա իշխող կուսակցության գաղափարախոսության մասին երկու խոսք ասել։ Ինչպիսի՞ կուսակցություն էր Հայաստանը ղեկավարում 2018-ի ապրիլյան իշխանափոխությունից հետո։ Նիկոլ Փաշինյանն իրենց համագումարում այս հարցի պատասխանը տվեց՝ առանց «իզմերի», ստացվում է՝ համարյա «իզգոյ»։

«Մենք կուսակցություն ենք, որ մերժել ենք իզմերը, որովհետև ժամանակակից աշխարհում կարծրացած գաղափարախոսություններ այլևս գոյություն չունեն։ Քաղաքական իմաստով մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, մենք քաղաքացիական կուսակցություն ենք»,- հպարտ հայի երջանիկ դեմքով ասաց Նիկոլ Փաշինյանը։ Անգամ ամենազարգացած երկրներում, նույն հայ պաշտոնյաների նախընտրած ԱՄՆ-ում, ԵՄ-ում չի կարող մեկը կանգնել ու ասել, որ հստակ գաղափարախոսություն չունի ու հասնել իշխանության։

Սա աբսուրդ է։ Ընտրությունները լինում են կուսակցությունների գաղափարախոսությունների միջև, ինչի մասին Հայաստանում միշտ երազում էին։ Մինչդեռ տեղի ունեցավ լրիվ այլ բան. ոչ թե ժողովուրդը սկսեց գիտակցել, որ ընտրություն պետք է կատարի ծրագրերի ու գաղափարների միջև, այլ իշխանության եկած ուժը վերջ դրեց այդ երկընտրանքին՝ ոչ մի գաղափարախոսություն չդնելով իշխանական ուժի «տակ»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930