Սա Սխտորաշենի հայտնի Չինարի ծառը չէ, որի բնի տրամագիծը 27 մետր է: Այս հսկայական Չինարին Հայաստանի հարավային դարպաս Մեղրիում է գտնվում՝ Գեղագիտության ազգային կենտրոնի տեղի մասնաճյուղի հարեւանությամբ: Տեղացիներն ասում են, որ ծառի փչակում մի ժամանակ կոշկակարի կրպակ էր: Այժմ Չինարի ծառը կիսված է, սակայն հպարտորեն կանգուն է: Բայց նրա փչակում այլեւս ոչինչ հնարավոր չէ տեղավորել:
Մեղրիի Չինարին «մշակութային» բնույթ ունի, վերջերս նրա շուրջը կայացել գեղանկարների ցուցահանդես: Մեղրու տարածաշրջանը հարուստ է պտղատու այգիներով, իսկ ընդհանրապես մեղրեցիները տոհմիկ պտղագործներ ու այգեգործներ են:
Մեղրի այցելության մասին առավել մանրամասն՝ առաջիկայում:
Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
18.06.2019