«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը պարբերաբար հանդիպումներ է ունենում ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այդ պարբերական հանդիպումների մասին տեղեկություններ չեն տարածվում, քննարկումների բովանդակության մասին մանրամասներ չեն հրապարակվում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, թե Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նրա գրասենյակում։ Այս առնչությամբ ՌԴ դեսպանատունը հանդես եկավ պարզաբանմամբ՝ տեղեկացնելով, որ Կոպիրկինը Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել է հասարակական, քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր հերթական հանդիպումների շրջանակներում։
«Առավոտ» օրաթերթ
18.06.2019