Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կաշառքի գործով մեղադրյալ գլխավոր գինեկոլոգ-մանկաբարձը հիվանդանոց է տեղափոխվել

Հունիս 17,2019 22:45

Aravot.am-ի տեղեկություններով, կաշառքի գործով մեղադրյալ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի առողջական վիճակը լավ չէ, նա  տեղափոխվել է հիվանդանոց:

«Հիմա պառկած եմ հիվանդանոցում, ոնց որ թե իմ անձը շատ է հետաքրքրում, հա»,- ,մեզ հետ զրույցում ասաց Ռազմիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունն առանց անուններ նշելու, հայտնել էր, որ տվյալներ են ստացվել Առողջապահության նախարարության ղեկավար աշխատողին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու վերաբերյալ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ բժշկական հաստատություններից մեկի տնօրենն անձամբ Առողջապահության փոխնախարարի աշխատասենյակում նրան առանձնապես խոշոր չափի կաշառք է տվել իր բուժհաստատության պետպատվերի գումարն ավելացնելու դիմաց:

Ռազմիկ Աբրահամյանը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, բոլոր հարցերին տվեց մի պատասխան.«Նախ դա կաշառք չի եղել, երկրորդն էլ գտնվում է ընթացքի մեջ, կվերջանա, կճշտեք, հարցերին կպատասխանեմ, ես ոչ մի հարցի չեմ պատասխանելու հիմա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930