Մանվել Գրիգորյանի կալանքի հարցով դատական նիստն է Վերաքննիչ քրեական դատարանում: Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանն ասաց, որ եթե Մանվել Գրիգորյանը հրաժարվում է Դատապարտյալների հիվանդանոց տեղափոխվել ու բուժվել, դրանում պետությո՞ւնն է մեղավոր: Նրա խոսքով՝ եթե Մանվել Գրիգորյանին հոգեթերապեւտի օգնություն էր պետք, կարող էին դատարանին միջնորդել ու Մանվել Գրիգորյանը դեմ առ դեմ զրուցեր մասնագետի հետ՝ առանց ՔԿՀ աշխատակցի: Բայց դատարանին նման խնդրանքով չեն դիմել: Նա ասաց, որ առաջին ատյանի որոշումն օրինակն է, իսկ բողոքը ենթակա է մերժման:
Մանվել Գրիգորյանի պաշտպանները անընդհատ դատարանին հիշեցնում էին, որ Մանվել Գրիգորյանի գործը ՄԻԵԴ-ում է: Դատախազները դա դիտարկեցին որպես ճնշում՝ դատարանի վրա: Պաշտպան Լեւոն Բաղդասարյանն էլ հայտարարեց. «Ոչ, այդպես չէ, վարչապետն էլ հայտարարեց, որ բոլոր այն դատավորները, որոնց որոշումներից հետո ՄԻԵԴ-ից վճիռ կգա ոչ ի նպաստ ՀՀ-ի, դրա կրողները լինելու են դատավորները: Ես պարտավոր էի տեղեկացնել»:
Դատավորն էլ հայտարարեց. «Ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ դատարանը որեւէ շանտաժի չի ենթարկվել եւ չի էլ ենթարկվելու»:
Դատարանը բողոքի քննությունը ավարտեց, գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի վաղը, ժամը 10-ից 5 պակաս:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ