Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԻՆ-ը հիշեցնում է օձերի խայթման դեպքում հիմնական վարքականոնները

Հունիս 17,2019 18:06

Ամռանը ջերմաստիճանի կտրուկ բարձրացմանը զուգընթաց ակտիվանում են օձերը, ինչը բնակիչների շրջանում առաջացնում է անհանգստություն:

Թյուրըմբռնումներից խուսափելու համար ևս մեկ անգամ հիշեցնում ենք թունավոր օձերի խայթման դեպքում հիմնական վարքականոնները:

1. Պետք է հանգստացնել տուժածին՝ հնարավորինս նվազեցնելով նրա շարժումները, խուճապի մատնվելը:

2. Անմիջապես ահազանգել «103» կամ «911» ծառայություն:

3. Սեղմել խայթած հատվածը՝ մինչ արյան հոսքի դադարումը (մինչև 5 րոպե):

4. Հնարավորինս արագ տեղափոխել մոտակա բուժ.հաստատություն կամ հնարավորինս մոտեցնել տուժածին ժամանող օգնությանը:

5. Մինչ օգնության ցուցաբերումն օգտագործել (տուժածին տալ) շատ հեղուկներ:

Տեղում օգնության բացակայության դեպքում, մասնագիտացված բուժ.հաստատու­թյուն­­ներից զգալիորեն հեռու գտնվելու պարագայում, ծայրահեղ դեպքերում (ոտքի խայթման դեպքում) վերքից մի փոքր վերևի հատվածում կարելի է դնել լարան՝ կասեցնելով թույնի տարածումը և չհանելով այն մինչ մասնագիտացված օգնության ցուցաբերումը: Ձեռքի խայթման դեպքում անհրաժեշտ է պահել այն ծալված վիճակում:

ԱԻՆ-ը ԶԼՄ-ներին և հասարակական ակտիվություն ցուցաբերող քաղաքացիներին հորդորում է օգտվել լիազոր մարմինների տրամադրած տեղեկատվությունից՝ հետևելով վերոնշյալ վարքականոններին:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Հարգելի լրագրողներ, պարոն գլխավոր խմբագիր.
    Ամեն անգամ, երբ խոսք է գնում օձերի մասին, չգիտես ինչու բոլորը լրատվամիջոցները գրում են, որ օձը խայթում է։ Ես հասկանում եմ, որ այս հոդվածում դուք պարզապես հղում եք կատարել ԱԻՆ-ից, բայց միգուցե դու՛ք սկսեք ճիշտ ձևը տարածել։
    Տեսե՛ք, օձերը չունեն խայթ։ Խայթ ունենում են միջատները, օրինակ՝ մեղուները, կարիճները։ Օձերն ունեն ատամ, որի միջոցով էլ վերք են հասցնում իրենց զոհի կամ թշնամու մարմնին և թունավորում։ Օձերի դիմացի 2 ատամները սնամեջ են։ Բերանի խոռոչում՝ ատամնարմատի մոտ տեղադրված է թունապարկը, որտեղից էլ կծելու ժամանակ առաջացող ճնշումից թույնը սնամեջ ատամով հոսում է վերքի մեջ և թունավորում թշնամուն։ Այսպիսով՝ խայթում են մեղուները, կրետները, կարիճները և այլն։ Օձերը ԿԾՈՒՄ են, նրանք երբեք չեն խայթում։ Խնդրում եմ, քննարկեք ու ներկայացրեք ձեր ընթերցողներին։

    Հարգանքով՝ Աշոտ Մարգարյան։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930