ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում պատգամավորները քննարկեցին «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած օրինագիծը, որով շրջապատի համար վտանգավոր հիվանդություններ ունեցող ձերբակալված կամ կալանավորված անձի եւ տեսակցողի հետ տեսակցությունը կազմակերպվում է հատուկ՝ վարակումը բացառող պայմաններում, իսկ ՔԿՀ-ն կամ այն կառույցը, որում գտնվում է ձերբակալվածը կամ կալանավորվածը, վերջինիս՝ վտանգավոր հիվանդություն ունենալու մասին գրավոր եւ անմիջապես տեղեկացնում է տեսակցողին:
«Իրականում շատ խնդիրներ ենք հայտնաբերել: Մեզ դիմել են շատ փաստաբաններ, հատկապես՝ հանրային պաշտպաններ եւ ասել, որ տեղյակ չեն լինում վստահորդի՝ վտանգավոր հիվանդություն ունենալու մասին: Կարիքն այստեղից է առաջացել»,-նշեց ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Կառավարության եզրակացությունն այս օրինագծի վերաբերյալ բացասական էր: Արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը նշեց՝ այն հանրայնացնում է մարդու հիվանդությունը, ինչն անձնական տվյալների՝ օրենսդրությամբ պաշտպանված լինելու դրույթի խախտում է:
Հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց օրինագծին, հետեւաբար, այն չի ընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/aravot.am/videos/669897420090429/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ