Լրահոս
Օրվա լրահոսը

Զիջումներ՝ գրավատների համար. Որքա՞ն պետտուրք են վճարելու փոխանակման կետերը, բանկերը, վարկային կազմակերպությունները. Հարկային օրենսգրքի նոր կարգավորումները

Հունիս 17,2019 17:22

Հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթը քննարկվեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ կառավարությունը այս փոփոխությունները բերել է՝ նպատակ ունենալով արտահանելի հատվածի հարկերի թեթեւացումը. «Ստացում է, որ այդ փոփոխությունների արդյունքում բավականին շահում է ֆինանսավարկային ոլորտը, մասնավորապես՝ առեւտրային բանկերը: Բայց այդ փոփոխության շահառուն բանկային համակարգը չէր»:

Թունյանն ասաց, որ բանկերի համար ներկա պետտուրքի չափը 3 մլն է, նախնական կոնսենսուսային տարբերակով առաջարկվել է 8 մլն դարձնել, բանկերի մասնաճյուղերի համար առաջարկվում է 1 մլն դրամ տուրք սահմանել, ներկայացուցչությունների համար տուրքը չի փոխվել՝ 500 հազար դրամ: ԿԲ-ին առաջարկվել է 500 հազար պետտուրք, համաձայնվել են, առաջարկել են 750 հազար, չեն համաձայնվել, բայց հիմա էլ առաջարկում են կիրառել 1 մլն:

Գրավատների պետտուրքը գործող օրենքում 100 հազար դրամ էր, նախագծի նախնական տարբերակում առաջարկվում էր 6 մլն դարձնել, հետո ԱԺ հանձնաժողովն առաջարկել էր 6-ը դարձնել 3 մլն, ինչին համաձայնել էր ԿԲ-ն: Հիմա ավելի մեծ զիջումների են գնում, առաջին տարում՝ 1,5 մլն, հետո՝ 3 մլն:

Փոխանակման կետերի տուրքը 50 հազար դրամ էր, առաջարկվել էր դարձնել 3 մլն դրամ: Բանակցությունների ընթացքում կոնսեսնսուսային տարբերակի են եկել. Առաջին տարում կլինի 500 հազար դրամ, հետո՝ 1 մլն:

Վարկային կազմակերպությունների մասով մասնաճյուղերն այսօր 250 հազար դրամ են վճարում, առաջարկվում է, որ այն մասնաճյուղերը, որոնք փոխանակմամբ չեն զբաղվում, իրենց տուրքը դառնա 500 հազար դրամ, իսկ որոնք արտարժույթի փոխանակմամբ զբաղվում են, իրենց պետտուրքը դարձնել 1 մլն դրամ, որ իրենցն ավելի պակաս չլինի, քան փոխանակման կետերինը:

Բացի ֆինանսավարկային կազմակերպություններից, Հարկային օրենսգրքից շահում են նաեւ, օրինակ, մոլերը, սուպերմարկետները:

Թունյանն ասաց, որ 2014-2018-ի ընթացքում բանկային համակարգի շահույթը եռապատկվել է, այսինքն, իրենք դինամիկ աճում են ու պետտուրքի կշիռն իրենց համար շատ փոքր է ու գնալով փոքրանալու է:

Հարկային օրենսգրքի փաթեթը, առաջարկվող դրույքաչափերով դրվեց քվեարկության եւ դրական եզրակացություն ստացավ՝ չնայած ԲՀԿ պատգամավորները ձեռնպահ քվեարկեցին, «Լուսավոր Հայաստանինը»՝ դեմ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930